Զիդան. Վարանը պատրաստ կլինի Աթլետիկոյի հետ խաղին
СПОРТՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի` Մադրիդի «Աթլետիկոյի» հետ հանդիպմանը:
«Վարանը պատրաստ կլինի: Նա խաղադաշտ վերադարձավ «Դեպորտիվոյի» հետ խաղում, սակայն ընթացիկ մրցաշրջանի ավարտին մենք պետք է նրան խնայենք: Նրա հետ ամեն ինչ կարգին է, սակայն ես չեմ ցանկանում ռիսկի դիմել:
Ամսվա սկզբում նրա մոտ հին վնասվածքը կրկնվեց և ես չեմ ցանկանում, որ դա շարունակական դառնա: Վարանը պետք է մի փոքր հանգստանա:
Մենք չենք կարող ռիսկի դիմել` հաշվի առնելով, որ վնասվածք ունի նաև Պեպեն»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «արքայական ակումբի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վարանը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: