Մեքսիկայում 44-ամյա դարպասապահը 93-րդ րոպեին գոլ է խփել և փրկել իր թիմին պարտությունից
СПОРТՄեքսիկայի առաջնության 16-րդ տուրում «Պաչուկան» «Կրուս Ասուլի» հետ խաղի ավելացված ժամանակում փրկվել է պարտությունից:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
90+3-րդ րոպեին, երբ հաշիվը 2:1 է եղել հյուրերի օգտին, «Պաչուկան» անկյունայինի իրավունք է վաստակել: Տանտերերի 44-ամյա դարպասապահ Օսկար Պերես Ռոխասը եկել է մրցակցի տուգանային հրապարակ և հավասարեցրել է հաշիվը՝ գլխով կատարած հարվածով գնդակն ուղարկելով դարպասը:
«Պաչուկան», վաստակելով 21 միավոր, զբաղեցնում է Մեքսիկայի առաջնության մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: «Կրուս Ասուլը», որն իր ակտիվում 18 միավոր ունի, ընթանում է 13-րդ հորիզոնականում:
Ընդհանուր առմամբ մրցաշարին 18 թիմ է մասնակցում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



