Ամերիկյան Սիեթլ ակումբը փրկվել է պարտությունից՝ 13 րոպեում 3 գոլ խփելով
СПОРТ«Սիեթլ Սաունդերսը» ամերիկյան ֆուտբոլի Բարձրագույն լիգայի (MLS) հերթական տուրում հիանալի քամբեքի է հասել՝ «Նյու-Ինգլենդ Ռեվոլուշնի» հետ խաղում:
Մինչև հանդիպման 75-րդ րոպեն Մասաչուսեթսը ներկայացնող թիմը հաշվի մեջ առաջ է եղել 3:0 հաշվով, բայց ձեռքից բաց է թողել հաղթանակը՝ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը:
Առաջին խաղակեսում «Նյու-Ինգլենդի» կազմում գոլեր են հեղինակել Դայգո Կոբայասին և Խուան Ագուդելոն, իսկ երկրորդ կեսի մեկնարկում Ագուդելոն դուբլ է ձևակերպել: Բայց «Սիեթլը» չի ընկճվել և 75-ից 88-րդ րոպեների ընթացքում 3 գոլ է հեղինակել. աչքի են ընկել Նիկոլաս Լոդեյրոն, Ուիլ Բրուինը և Օսվալդո Ալոնսոն:
Արդյունքում խաղն ավարտվել է 3:3 հաշվով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



