Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ընտանիքի անկման հինգ փուլերը

ЛАЙФ

Առաջին փուլ՝ գերլարվածություն

Անհանգստություն, ամեն ինչ զայրացնում է, կինը նյարդային է դառնում, բարկանում է առանց պատճառի։ Այս փուլը անցնում են բոլոր զույգերը, երբ փորձում են հարմարվել միմյանց։ Որտեղից է հայտնվում լարվածությունը։ Քանի որ այս տեսակ ընտանիքներում տղամարդը զրկված է հավատից, ուստի չունի նպատակ։ Նրա կյանքը վերածվում է միապաղաղ առօրյայի՝ աշխատանք-տուն-աշխատանք։ Կնոջը դա նյարդայնացնում է, որովհետև ցանկացած կին միշտ իրադարձություններին զարգացում է ուզում։ Տղամարդը չի հասկանում, թե ինչու է կինը դժգոհ՝ կարծես թե ամեն բան անում է կնոջ համար, չի դավաճանում... Առաջին փուլի արատավոր շրջանը՝ տղամարդը չունի հավատ և ձգտումներ։ Կինը դադարում է վստահել նրան և զայրանում է։

Կնոջ անվստահությունը ամրացնում է տղամարդու թերհավատ լինելու փաստը։ Ի՞նչ կարող է անել կինը այս փուլում։ Սովորել վստահել տղամարդուն՝ անկախ նրա ընտրած ճանապարհից։ Հետագայում նրանք երեք ճանապահ ունեն՝ ոմանք սկսում են զարգացնել հարաբերությունները և վերականգնում ներդաշնակությունը։ Իսկ մյուսները միանգամից կբաժանվեն՝ դժվարություններից վախենալով և կշարունակեն փնտրել երջանկությունն ու արքայազնին։ Գոյություն ունեն նաև նրանք, ովքեր հասկանում են՝ ամուսնալուծությունը ելք չէ։ Սակայն չգիտեն, թե ինչպես վերականգնել ու զարգացնել հարաբերությունները։ Ուստի, մնում են և տանջվում։ Սակայն եթե իրենց հարաբերությունները զարգացում չեն ապրում, ապա անցնում են ընտանիքի քայքայման երկրորդ փուլին։

Երկրորդ փուլ՝ տղամարդու ագրեսիան և կնոջ գաղտնիությունը

Երբ տղամարդն այլևս ոչ մի բանի հավատ չունի, կինը աստիճանաբար կորցնում է վստահությունը։ Նա չի կարող լիովին անկեղծ լինել, չի կարող հուսալ, որ կանացի երջանկություն կունենա։ Քանի որ իրականում կինը երջանիկ կարող է լինել միայն այնտեղ, որտեղ կարող է բացել սիրտը։ Երբ կինը դադարում է վստահել տղամարդուն, անմիջապես սկսում է մեկ այլ հենարան փնտրել՝ ավելի հաճախ իր մտքերում։ Դա կարող է լինել հայրը, եղբայրը, նախկին սիրեցյալը կամ կոլեգան։ Հաճախ այս փուլում ֆիզիկական դավաճանություն տեղի չի ունենում, սակայն դավաճանության փաստը արդեն առկա է։ Մտովի կինը խաչ է քաշում իր ամուսնու վրա՝ համարելով, որ դա լավագույն տարբերակը չէր նրա համար։

Տղամարդը դա զգում է, նույնիսկ եթե չի արտահայտվում։ Նա զգում է այդ դավաճանությունը և այն հունից հանում է իրեն։ Նա ագրեսիվ է դառնում, որովհետև չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Կինը սիրտը չի բացում նրա առաջ, քանի որ սիրտն արդեն զբաղված է մեկ այլ տղամարդու մասին մտքերով։ Իսկ տղամարդը չի կարող հասկանալ կնոջ վարքը։ Ինչ էլ որ անում է, այն չէ, որովհետեև նրա հայրն այլ կերպ է դա անում, կամ նախկին սիրեցյալը այլ ծաղկեփնջեր էր նվիրում, կամ եղբայրը միշտ լվացել է ափսեները... Տղամարդն էությամբ պայծառատես չէ, և կինը՝ կիսվելով նրա հետ, պարզապես հեշտացնում է նրա կյանքը։ Տղամարդը հանդարտվում է՝ իմանալով, թե ինչ կա կնոջ մտքին, կամ ինչ է նա ուզում։ Երբ նա չգիտի այդ ամենը, դա նման է ռումբի, որը ցանկացած պահի կարող է պայթել։

Երրորդ փուլ՝ ամուսնու ագահությունն ու կնոջ սուտը

Երբ կինը դադարում է հավատարիմ մնալ ամուսնուն՝ նույնիսկ մտքում, տղամարդը աստիճանաբար մանրոգի եւ ագահ է դառնում։ Նա պարզապես չի ցանկանում «ներդրումներ» կատարել այդ «օտար» կնոջ համար։ Չնայած տղամարդը չի բարձրաձայնում իր մտքերը, սակայն նա զգում է ամեն բան․ կինն այլևս իրեն չի պատկանում, իրեն վերլուծում եւ համեմատում է այլ տղամարդու հետ։ Ուստի՝ ինչո՞ւ տղամարդը պետք է կնոջ համար ջանքեր չխնայի։ Իսկ կինը, որը բախվում է տղամարդու մանրախնդրությանը, սկսում է ստել՝ սկսած իր զգեստի, կամ երեխայի հագուստի արժեքից։ Հետագայում նա կարող է ստել, թե ուր է գնում և ում հետ։ Հիշում եմ մի կնոջ, որն իր ամուսնու և երեխաների ամբողջ հագուստը գնում էր Second-hand-ից, իսկ որոշ մասը վերցնում էր ծանոթներից, որնց այն արդեն հարկավոր չէր։ Ապա պիտակավորում էր և «նոր» վերնաշապիկի գին հորինում։ Գումարի տարբերությունը թաքստոցում էր պահում։

Թաքստոցը իր գրասենյակում էր՝ սեղանի գաղտնի դարակներից մեկում։ Ամուսինն այդ սուտը զգում է, չնայած բարդ է բացատրել, թե ինչպես, և այլևս կնոջը գումար չի տալիս։ Սկսում է վերահսկել ամեն լուման, ինչի հետևանքով կինը ավելի ագահ է դառնում և ավելի շատ է սկսում ստել։ Կրկին փակուղի՝ արդեն երրորդ փուլում։ Այն հնարավոր է հաղթահարել՝ եւս մեկ անգամ ուշադրություն դարձնելով սեփական թերություններին։ Կնոջ համար դա՝ ամուսնուն ճշմարտությունն ասելն է՝ որքան էլ այն տհաճ լինի, սովորել երախտապարտ լինել ամուսնուն եւ բավարարվել ունեցածով։

Չորրորդ փուլ՝ ամուսնու դաժանությունն ու կնոջ նախանձը

Այս փուլում ամուսինն անցնում է բոլոր սահմանները։ Նա հայհոյում է և կնոջը, և երեխաներին, կարող է նույնիսկ ձեռք բարձրացնել և այլ կերպ արտահայտել սեփական դաժանությունը։ Իսկ կինն այդ ժամանակ՝ կորցնելով սեփական երջանկության հավատը, դառնում է բամբասկոտ։ Նա սկսում է ապրել ուրիշների կյանքով, փորձում է զայրացնել և քննադատել ուրիշներին՝ այդ թվում նաև ամուսնուն, նախանձում է բոլորին՝ հատկապես նրանց, ում ընտանեկան կյաnքն ավելի լավ է դասավորվում։ Այս իրավիճակում դրական արդյունքին հասնելը ավելի բարդ է, քանի որ ամուսիններից յուրաքանչյուրն արդեն ապրում է այն պատրանքի ներքո, որ մեղավորը միայն երկրորդ կողմն է։

Կինը համոզված է, որ իր ամուսինը բռնակալ է, ինքը՝ սպիտակաձյունիկ, իսկ ամուսինը կարծում է, որ կինը թունավոր օձ է։ Եվ ամենաբարդն այստեղ՝ տեսնել սեփական թերությունը, որպեսզի վերջապես սկսել վերացնել այն։ Կինը պետք է դեմ առ դեմ «հանդիպի» իր նախանձին և սովորի ոչ միայն քննադատել ուրիշներին, այլև սովորել տեսնել մարդկանց մեջ դրականը, սովորել երջանկություն մաղթել, անշահախնդիր ծառայել և օգնության հասնել։ Եվ քանի որ ընտանիքն արդեն անդունդի եզրին է, սա երկար ժամանակ կպահանջի։ Սակայն դա հնարավոր է։

Հինգերորդ փուլ՝ ամուսնու բծախնդրությունը և կնոջ կոպիտ խոսքը

Հենց որ կնոջ խոսքը կոպիտ է դառնում, դա արդեն հարաբերությունների անկման խորության առաջին ազդանշանն է։ Կնոջ հայհոյանքն ու վիրավորանքը՝ ընտանեկան ճգնաժամի հինգերորդ փուլն է։ Տղամարդը դժգոհ է բոլոր առումներով։ Եթե առաջ նա կարող էր լռել, երբ իրեն միևնույն է, ապա հիմա նա արդեն մանրախնդիր է դառնում։ Նա ամենուր փնտրում է կնոջ թերությունները, և դա իրենից շատ ժամանակ չի պահանջում ՝ ամեն բան այդպես էլ երևում է։ Նա անընդհատ մատնանշում է այդ թերությունները՝ արտահայտում իր դժգոհությունը կնոջ ավելորդ քաշի վերաբերյալ, ասում է, որ կինը համեղ չի պատրաստում եւ այլն...

Կնոջ համար ցավոտ է դա լսելը, և այստեղ, չկարողանալով զսպել զայրույթը, սկսում է վիրավորել։ Իրենք սկսում են ավելի հաճախ վիճել։ Եվ կրկին արատավոր շրջան՝ որքան կոպիտ է կինը, այդքան ավելի բծախնդիր է ամուսինը։ Ուստի, հարկավոր է կրկին վերանայել սեփական թերությունները, այս փուլում՝ խոսքի կոպտության առումով։ Հետևել, թե ինչ ես խոսում և ինչպես, վերջ տալ վեճերին ու հայհոյանքներին։ 

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай