Վարդենիսում բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենան, որի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 30-ին, ժամը 18:15-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mazda» մակնիշի 49 CG 009 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1966 թ. ծնված Ա. Ա.) և «T75» մակնիշի տրակտորը (վարորդ՝ 1980 թ. ծնված Կ. Բ.):
Փրկարարները «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян



