«ԿռԱԶ» բեռնատարը Զովունիում գազատար է վնասել
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 30-ին, ժամը 22:14-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ սգո սրահի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում «ԿռԱԶ» մակնիշի 393 UL 65 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ա.) բախվել է վերգետնյա գազատար խողովակին, որից մի հատված (7 գմ) պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Փրկարարները գազի վթարային ծառայության աշխատակիցների հետ միասին կատարել են վթարավերականգնողական աշխատանքներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



