Արևային ջրատաքացուցիչներ՝ 80 ընտանիքի
БЛОГԱրևային էներգիայի արտադրությունը շարունակում է մնալ պետության ուշադրության ներքո: Վերջին շրջանում հատկապես մեծ թվով ծրագրեր են իրականացվում համայնքներում: Օրինակ՝ վերջերս Արմավիրի Լեռնամերձ համայնքում իրականացվեց ծրագիր, որով ամբողջությամբ գյուղի կենցաղի համար անհրաժեշտ ջրի տաքացումն ապահովվել է արևային ջրատաքացուցիչներով:
Գյուղի մոտ 80 տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, դրանից բացի՝ 25-ի վրա էլ տեղադրվել են նաև արևային ֆոտովոլտային համակարգեր: Բնակիչներին տրամադրվել են էներգախնայող լեդ լամպեր: Այսինքն՝ գյուղը դարձել է էներգախնայող, արևային էներգիան այսուհետ գյուղացիների համար անվճար է: Ընդհանուր ներդրման ծավալը կազմել է շուրջ 40 մլն դրամ:
Տնտեսական անկյուն / ֆեյսբուք
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



