Հնդկաստանում հարսանիքի ժամանակ հարբեցող ամուսիններից պաշտպանվելու համար հարսներին մահակներ են նվիրել
ОБЩЕСТВОՀնդկական նահանգներից մեկում հարսանիքի ժամանակ կանանց կես մետրանոց փայտե մահակներ են նվիրել` հորդորելով կիրառել դրանք հարբած ամուսինների կողմից վիրավորանք ստանալու դեպքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայությունը, այդ քայլի նպատակը ընտանեկան բռնությունների դեմ պայքարն է:
Նահանգապետը կոչ է արել, որ կանայք մինչև մահակի օգտագործումը փորձեն խոսել ամուսինների հետ, և եթե դա չօգնի, այդ ժամանակ «թող մահակը խոսի նրանց հետ»: Այդ նպատակի համար նահանգապետը պատվիրել է 10 հազար փայտե մահակ:
Բազմաթիվ զույգերի միաժամանակյա հարսանիքի ընթացքում 700 հարս ստացել է նման մահակ, որոնց վրա գրված է եղել՝ «Հարբեցողներին ծեծելու համար», նաև՝ «Ոստիկանությունը չի միջամտելու»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



