Հայաստանի հետ խաղից առաջ Մոնտենեգրոյի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հետ
СПОРТՖուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Մոնտենեգրոյի ազգային ընտրանին մեր թիմի հետ խաղից առաջ ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի ընտրանու հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Պոդգորիցայում:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Մոնտենեգրո-Հայաստան մրցավեճը կկայանա հունիսի 10-ին: Երևանում կայացած խաղում հայ ֆուտբոլիստները 3:2 հաշվով կամային հաղթանակ էին տարել մրցակցի նկատմամբ` առաջին կեսից հետո զիջելով 0:2 հաշվով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



