Երևանի կենդանաբանական այգին տարեշրջանի բացման օրը կաշխատի տոնական ժամանակացույցով
ОБЩЕСТВО Մայիսի 1-ը Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացման օրն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի Կենդանաբանական այգուց, այն մայիսի 1-ին աշխատում է տոնական ժամանակացույցով՝ 9-ից 21:00-ն։ Տոմսարկղը կփակվի երեկոյան 20:00-ին: Մուտքը՝ տոմսերով։
Այգում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով այգու մի փոքրիկ մասն այցելուների համար փակ կլինի։
Իրականացվող աշխատանքներն անցկացվում են Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագրի 2-րդ փուլի շրջանակում: Դեռևս 2014 թ-ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



