Էվերեստի վրա մահացել է հայտնի լեռնագնաց Ուլի Շտեկը
ОБЩЕСТВОԼեռնագնաց Ուլի Շտեկը, ով մագլցելու անհավանական արագության համար ստացել է «շվեյցարական մեքենա» մականունը, մահացել է Էվերեստ բարձրանալու ճանապարհին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությունը, այս անգամ լեռնագնացը փորձել էր մագլցել լեռն այլ ճանապարհով եւ առանց թթվածնի բալոնի:
Նեպալի ալպինիզմի ֆեդերացիան Ուլի Շտեկի մահը կապում է սայթաքելու հետ:
Լեռնագնացի մարմինը հայտնաբերել են Էվերեստի վրա, ինչից հետո ուղղաթիռով տեղափոխել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդու:
2012 թվականին Շտեկն առանց թթվածնային բալոնի բարձրացել էր Էվերեստ: 2015 թվականին նա 62 օրում հաղթահարել էր ավելի քան 4000 մետր բարձրություն:
2015 թվականին նա 2 ժամ 47 րոպեում հաղթահարել է աշխարհի ամենահայտնի գագաթներից մեկը` Էյգերի հյուսիսային պատը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



