Իտալական աղցան վարունգով և եգիպտացորենով. Արագ, համեղ և շատ հեշտ
ЛАЙФԲաղադրիչներ
- եգիպտացորեն պահածոյացված - 340 գր
- սունկ շամպինիոն պահածոյացված - 300 գր
- վարունգ - 6 հատ
- խոզապուխտ - 340 գր
- սոխ կանաչ - 60 գր
- մայոնեզ - 200 գր
Պատրաստման եղանակ
- Պահածոյացված սունկը կտրատում ենք։ Այնուհետև պահածոյացված եգիպտացորենի ջուրը թափում ենք և եգիպտացորենը լցնում աղցանամանի մեջ։

- Խոզապուխտը ձողիկներով կտրատում ենք։

- Այնուհետև նույն ձևով կտրում ենք նաև թարմ վարունգները և ավելացնում ենք կանաչ սոխի թևերը։

- Այդ ամենը խառնում ենք, աղ անում և մայոնեզով համեմում։ Աղցանը պատրաստ է, բարի ախորժակ։

Այսպիսի աղցան հարմար է պատրաստել հատկապես այն ժամանակ, երբ ժամանակի խնդիր ունենք։ Արագ, համեղ և շատ հեշտ
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



