Դանիան դուրս է եկել Եվրոպոլի կազմից
СПОРТԴանիան մայիսի 1-ին դուրս է եկել Եվրամիության ոստիկանական կազմակերպության` Եվրոպոլի կազմից:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Կոպենհագենը ԵՄ-ի հետ հատուկ համաձայնագիր է կնքել իրավական ոլորտում հետագա համագործակցության մասին, որի շրջանակներում տեղեկատվության և կադրերի փոխանակում տեղի կունենա Եվրոպոլի և դանիական ոստիկանության միջև:
Ինչպես մեկնաբանել են Եվրահանձնաժողովում, Դանիան հատուկ կարգավիճակ կունենա, որը թույլ կտա Կոպենհագենին սերտորեն համագործակցել Եվրամիության ոստիկանական կազմակերպության հետ` կառույցի անդամ չհանդիսանալով:
Նոր պայմանգիրը Դանիայի և ԵՄ-ի միջև կնքվել է ապրիլի 29-ին: Նոր պայմանգրի համաձայն` Դանիան իրավունք կունենա Եվրոպոլից տեղեկութուններ ստանալու, քանի դեռ հանդիսանում է Շենգեն գոտու անդամ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?



