Անհավատալի է. ամերիկացի զույգ եղբայրները խմեցին աշխարհում ամենակծու պղպեղներից քամած հյութը (տեսանյութ)
ВИДЕО«The Twin Brothers Challenge» Youtube-յան ալիքը վարող ամերիկացի զույգ եղբայրները, որոնք կատարում են ռիսկային կամ անսովոր գործողություններ, խմել են 130 աշխարհի ամենակծու պղպեղներից քամված հյութը։
Նրանք վերցրել են «Կարոլինա Ռիպեր» և «Տրինիդադի կարիճ» տեսակի 65-ական պղպեղներ և քամելով դրանց հյութը, լցրել են այն փոքր բաժակների մեջ։
Նրանցից յուրաքանչյուրը խմել է 5-ական բաժակ, որից հետո եղբայրները կարմրել են, սկսել են խեղդվել և հազալ։ Կծու համը չեզոքացնելու համար նրանք խմել են կաթով հյութ, սակայն նրանցից մեկը պառկել է փորի ցավից։
«Տրինիդադի կարիճ» պղպեղը 2011 թվականին գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենակծու պղպեղ, սակայն հետո զիջել է տեղը «Կարոլինա Ռիպեր» պղպեղին։
Դրանց որոշ տեսակներ այնքան կծու են, որ անգամ մեկ հպումը բավական է մաշկի բորբոքում ստանալու համար, այդ պատճառով դրանցով որևէ բան պատրաստելիս օգտագործում են ռեզինե ձեռնոցներ։ Այս պղպեղների շատ օգտագործումը կարող է ստամոքսի հետ լուրջ խնդիրներ առաջացնել։
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
3
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
4
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
5
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году



