ԱՄՆ-ի USS Cheyenne հարվածային սուզանավը մտել Է Ճապոնական նավահանգիստ
ОБЩЕСТВО ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Cheyenne ատոմային հարվածային սուզանավը մայիսի 2-ին մտել Է Ճապոնիայի Կյուսյու հարավարեւմտյան կղզու Սասեբո ռազմածովային բազա: Ինչպես պաշտոնապես հայտարարել Է Ճապոնիայի ԱԳ նախարարությունը, սուզանավում Է 138 մարդուց բաղկացած անձնակազմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պաշտոնապես սուզանավը նավահանգիստ Է մտել պաշարները համալրելու եւ անձնակազմի հանգստանալու համար, մինչդեռ այդ ջրատարածքում Cheyenne-ի հայտնվելը կապում են ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված ճգնաժամի հետ:
Ներկայում Ճապոնական ծովում Է գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Carl Vinson ավիակրի գլխավորությամբ: Դրա կազմում են նաեւ հրթիռային մի հածանավ եւ երկու հրթիռային Էսկադրային ականակիրներ: Նավախմբին ուղեկցում Է USS Michigan սուզանավը: Այն զինված Է Tomahawk թեւավոր հրթիռներով, ինչպես եւ այժմ Սասեբոյում գտնվող Cheyenne սուզանավը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



