«Բոկա Խունիորս» ակումբի խաղից առաջ խաղադաշտում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության հիշատակը
ОБЩЕСТВОՖուտբոլի Արգենտինայի առաջնության «Բոկա Խունիորս»-«Արսենալ» խաղի մեկնարկից առաջ ապրիլի 30-ին խաղադաշտում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը՝ 102-րդ տարելիցին նվիրված մեծ պաստառի միջոցով, որը պահվել է խաղադաշտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Prensa Armenia-ն:
«Բոկա Խունիորս»-ի «Բոմբոներա» մարզադաշտում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն է տեղի ունենում արդեն մի քանի տարի շարունակ: Նախաձեռնության հեղինակը Հարավային Ամերիկայի հայկական երիտասարդական ֆեդերացիան է:
Նախորդ տարի նման պաստառ էր պահվել ֆուտբոլի Արգենտինայի առաջնության սուպերկլասիկոներից մեկի` «Բոկա Խունիորս»-«Ռիվեր Փլեյթ» խաղից առաջ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



