Մադուրոյի հակառակորդները դատարկ կաթսաների երթ են կազմակերպել Կարակասում
ОБЩЕСТВОՎենեսուելական ընդդիմության կողմնակիցները մայիսի լույս 2-ի գիշերը դատարկ կաթսաների երթ են կազմակերպել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանք այդ կերպ են արտահայտում իրենց բողոքը Սահմանադիր ժողով գումարելու երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշման դեմ: Այդ մարմինը կարող Է վերափոխել պետական կառավարման համակարգը եւ փոփոխություններ մտցնել Բոլիվարական Հանրապետության հիմնական օրենքում: Ավելի վաղ այն գումարվել Էր 1999 թվականին:
Հազարավոր վենեսուելացիներ են հարվածում դատարկ կաթսաներին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով Մադուրոյի նոր նախաձեռնությանը: Երթի անցկացման կոչ Է արել «Ժողովրդավարական մինասնության դաշինք» ընդդիմադիր կոալիցիան, որը վերահսկում Է երկրի խորհրդարանը:
Մայիսի 1-ին Վենեսուելայում տեղի են ունեցել բողոքի բազմահազարանոց փողոցային ակցիաներ իշխանությունների քաղաքականության դեմ: Միայն Կարակասում դրանց ընթացքում տուժել Է շուրջ 40 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



