ԱՄՆ-ի առեւտրի նախարարը Սիրիային հրթիռահարվածը համարել Է «զվարճանք ընթրիքից հետո»
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը Սիրիայի օդաթռիչքարանին հասցված հրթիռահարվածը համարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին մատուցված «զվարճանքը ընթրիքից հետո», որը կայացել Է ապրիլի 7-ին Ֆլորիդայի «Մար ա Լագո» կալվածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մայիսի 1-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) ելույթ ունենալով Մայքլ Միլքենի տնտեսագիտական ինստիտուտի միջազգային խորհրդաժողովում՝ գերատեսչության ղեկավարը նաեւ ասել Է, որ այդ «զվաճանքի» համար Թրամփը «նույնիսկ ստիպված չի եղել վճարել»:
«Այն բանից հետո, երբ մատուցել են աղանդերը, նախագահն ասել Է պարոն Սիին (Ցզինպինին), որ ինքը պետք Է մի բան պատմի նրան, այն Է՝ 59 հրթիռների արձակումը Սիրիայի վրա»,- ասել Է Ռոսը, որի խոսքը մեջբերում Է Variety հանդեսը: «Դա եղել Է ընթրիքից հետո զվարճանքի փոխարեն»,- հավելել Է նա: Այն բանից հետո, երբ բազմությունը ծիծաղել Է, նախարարը հավելել Է. «Բանն այն Է, որ նախագահի համար ոչ մի դժվարություն չի ներկայացրել կազմակերպելու այդ զվարճանքը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



