«Հեռուստաէկրաններից իմ անհետանալը ոչ միայն հանկարծակի էր, այլև՝ ինտրիգային». Արամ Հարությունյան
ИНТЕРВЬЮExclusive
Past.am-ի զրուցակիցը լրագրող, պրոդյուսեր Արամ Հարությունյանն է:
- Հեռուստաէկրաններից Ձեր անհետանալը շատ հանկարծակի եղավ: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
- Թող շատ հուզական չհնչի, սակայն կյանքի իմ էջերը միշտ թերթել են «մի՛ արտասվիր, որ վերջացավ, ժպտա՛, որ կատարվեց» մարկեսյան փիլիսոփայությամբ: Իրականում, հեռուստաէկրաններից իմ անհետանալը ոչ միայն հանկարծակի էր, այլև՝ ինտրիգային...(Ժպտում է)
Սակայն այս և իմ մասնագիտական գործունեության հետ կապված ինտրիգային այլ պատմություններ, ուշագրավ բացահայտումներ, հետաքրքիր դեպքեր ու զարմացնող փաստեր, ինչպես նաև որոշ դեպքերում շատ բան ասող, իսկ որոշ դեպքերում ոչինչ չնշանակող անուններ ես կհնչեցնեմ ավելի ուշ՝ խոստանում եմ նորից Ձեզ տրվելիք հարցազրույցում, քանի որ հազվադեպ է լինում, որ ես համաձայնում եմ հարցազրույց տալ: Իսկ դուք կարողացաք ինձ համոզել:

- Դուք, այսպես ասած, «Հայլուրի» դարաշրջանի Հայաստանից եք: Այժմյան հեռուստաեթերի մասին ի՞նչ կարծիքի եք:
- Անկասկած է, որ «Հայլուր»-ն, իր թիմով ու ղեկավարներով, ուրույն հետք է թողել ու իր անունը բրենդ է դարձրել և, թեկուզ այն առումով, որ Հանրային հեռուստատեսության լրատվական թողարկումը մինչ օրս շատերը «Հայլուր» են կոչում,դա արդեն խոսում է «Հայլուրի» դարաշրջանի լավը լինելու մասին:
Իսկ այսօր հեռուստատեսությունում ունենք այն, ինչ ունենք, նաև ունենք փորձագիտական ուսումնասիրություն և վերլուծություն, ըստ որի մարդիկ ՝ հատկապես երիտասարդներն , այսօր ավելի շատ համացանցից են տեղեկություն ստանում ու վստահում, քան հեռուստատեսությունից: Ու եթե անկեղծ՝ ես էլ հեռուստատեսություն հազվադեպ եմ նայում:

- Լրագրությամբ մեկ այլ՝ ինտերնետային ոլորտում եք զբաղվում: Եթե համեմատելու լինեք, առավելությունը դեպի ո՞ր կողմն է:
- Հինգ տարի առաջ իմ կողմից հիմնադրած Asekose.am կայքի թիմը, որ նաև հեռուստատեսային ֆորմատով 5 հաղորդում է պատրաստում, ջանասիրաբար է աշխատում և միշտ կարևորում է աշխատանքում ազատությունն ու հրատապությունը, որոնք, ոչ միայն իմ կարծիքով, հայկական հեռուստատեսությունում դեռ կաղում են:

- Երիտասարդ կադրերի մասի՞ն ինչ կասեք: Հայկական լրագությունն ապահո՞վ ձեռքերում է:
- Այո, նրանք ոչ միայն խելացի են, այլ նաև՝ համարձակ և, վստահ եմ, նաև՝ անկաշառ ու անաչառ... Նույնիսկ ավագները շատ բան ունեն սովորելու իրենց երիտասարդ գործընկերներից:
- Եվ, ամփոփելով, որպես ավագ ընկեր, որպես ոլորտի առաջատար մասնագետ՝ ի՞նչ խոհուրդ կտաք ինձ և իմ նմաններին, ովքեր նոր-նոր են իրենց քայլերն սկսում լրագրության մեջ:
- Խորհուրդներ չեմ սիրում տալ, սակայն կուզեի, որ միշտ վստահեք, սակայն նաև կասկածեք ...Եվ սա խորհուրդ է ոչ միայն մասնագիտության գործունեության համար: (Ժպտում է)
Մարիամ Նալբանդյան
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



