Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը կրկին կալանավորվելու է
ОБЩЕСТВОԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Նուրսել Այդողանը, ով կալանքի տակ էր վեց ամիս և ազատ էր արձակվել ապրիլի 21-ին, կրկին կալանավորվելու է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Այդողանը մեղադրվում է «հանցախմբի անդամ լինելու», «հանցախմբի քարոզչություն իրականացնելու», «հանցանքն ու հանցագործին գովելու», «ժողովրդին ատելության և թշնամության դրդելու», «ժողովրդին օրինազանցության դրդելու» մեջ:
Այդողանի կալանավորմամբ կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը կհասնի 12-ի: Նրանց շարքում են նաև Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



