Հայաստանի ռուսական ռազմակայանի սպաները արիության դասեր են անցկացրել Հաղթանակի օրվա առթիվ
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանի սպաները ՀՀ-ում ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցների աշակերտների հետ արիության դասեր են անցկացրել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնակատարության նախաշեմին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, զինծառայողների երեխաների հետ պարապմունքները տեղի են ունեցել Գյումրիի կայազորի «Մեծ ամրոց» զինվորական ավանի «Ռազմական փառքի» հուշահամալիրում եւ զորամաս « պատմության թանգարանում:
Դպրոցականների համար պատմության դասին ելույթ են ունեցել պատերազմի վետերանները, ռուսական ռազմակայանի սպաները եւ մանկավարժները, որոնք պատմել են 1941-1945 թվականներին ֆաշիզմի դեմ պատերազմում Մեծ հաղթանակ տարած խորհրդային զինվորների սխրանքների մասին: Թանգարանի գրադարանում աշակերտները զրուցել են վետերանների հետ, դիտել վավերագրական ֆիլմեր՝ տեղեկանալով պատերազմի սկսվելու եւ գերմանական զորքերի կողմից Եվրոպայի երկրների եւ ԽՍՀՄ-ի տարածաշրջանների օկուպացման մասին: Սպաները պատմել են Մոսկվայի պաշտպանության եւ Կուրսկի եւ Ստալինգրադի մոտ տեղÕ « ունեցած ճակատամարտերի մասին, ցուցադրել են զինվորական պարգեւները եւ մթերաբաժնի այն նորմաները, որոնք տրվում Էին Լենինգրադի շրջափակման ժամանակ:
Մինչեւ մայիսի 9-ը Գյումրիում եւ Երեւանում ՌԴ ՊՆ-ի դպրոցներում բացվելու են ստեղծագործական արհեստանոցներ, որտեղ անցկացվում են հաղթանակի տոնակատարությանը նվիրված ինքնատիպ բացիկների եւ պատի թերթերի պատրաստման մրցույթ: Բացիկները հանդիսավոր պայմաններում վետերաններին կհանձնվեն Հաղթանակի օրը: Լավագույն դպրոցականները, որոնք մրցանակային տեղեր կզբաղեցնեն Հայրենական մեծ պատերազմի ու նրա հերոսների մասին շարադրությունների մրցույթում, կմասնակցեն Երեւանում անցկացվելիք հանդիսավոր միջոցառումներին եւ «Անմահ գունդ» համառուսաստանյան ակ ցիային:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



