Նյու Յորքում անցկացվել Է Met Gala հագուստի ինստիտուտի պարահանդեսը
ОБЩЕСТВО Նյու Յորքում անցկացվել Է Met Gala հագուստի ինստիտուտի ավանդական պարահանդեսը: Ինչպես հայտնել Է CBS-ն, երեկոյի գլխավոր թեման դարձել Է ճապոնացի մոդելագործ եւ Comme des Garջons մակնիշի հիմնադիր Ռեյ Կավակուբոյի ստեղծագործությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պարահանդեսին ժամանել են դերասաններ, երգիչներ եւ մշակույթի գործիչներ: Օրինակ, Քեթի Փերին կարմիր ուղեգորգի վրա կանգնել Է Maison Margiela-ի կարմիր համակազմով՝ շղարշի վրա «վկա» մակագրությամբ: Ռիհաննան եկել Էր Comme des Garջons-ի՝ արտասովոր ձեւվածքի զգեստով, իսկ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ընտրել Էր Vivienne Westwood-ի ճերմակ զգեստը:
Met Gala հագուստի ինստիտուտի պարահանդեսը 1971 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում Է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում: Միջոցառման բոլոր հյուրերը, ընտրելով իրենց զգեստապահարանը, պետք Է հետեւեն առաջադրված թեմային:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



