Հոլիվուդում որոշել են չանցկացնել տասը տարվա ընթացքում առաջին գործադուլը
ОБЩЕСТВО Հոլիվուդյան սցենարիստները եւ կինոստուդիաների ներկայացուցիչները մայիսի լույս 2-ի գիշերը կարողացել են համաձայնության գալ գործադուլի չեղարկման շուրջը, որի պատճառը, գրողների կարծիքով՝ ֆիլմերից ցածր մասհանումներն են: Հոլիվուդում սցենարիստների վերջին խոշոր գործադուլն անցկացվել Է տասը տարի առաջ եւ շարկունակվել Է 100 օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ուրախ եմ հայտնելու՝ մենք գործարք կնքեցինք»,- իր Twitter-ում հայտնել Է սցնարիստ Բիլի Ռեյը, որը ներկայացնում Է սցենարիստների գիլդիան:
«Սա այն ամենը չԷ, ինչի մենք արժանի ենք, բայց այնուամենայնիվ մեծ հաջողություն Է, որը կօգնի շատ գրողների: Միասնությունը դա հնարավոր դարձրեց»,- գրել Է Ռեյը:
Գործարքի պայմանները չեն հրապարակվում:
Սցենարիստների վերջին խոշոր գործադուլն անցկացվել Է տասը տարի առաջ: Այն ժամանակ ակցիան շարունակվեց 100 օր: Հեռուստաալիքները հարկարդված Էին կրկնելու հեռուստաշոուների թողարկումները: Մայքլ Միլքենի ինստիտուտի տվյալներով՝ գործադուլը Կալիֆոռնիայի տնտեսության վրա 2,1 միլիարդ դոլար Է նստել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



