Հայ ազատ ոճի ըմբիշներն անհաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
СПОРТՍերբական Նովի Սադ քաղաքում մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան ազատ ոճի ըմբիշները: 57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը պարտվեց առաջին գոտեմարտում` 8:1 հաշվով զիջելով թուրք Սուլեյման Աթլիին: Վերջինս կիսաեզրափակիչում պարտվեց, և Բարսեղյանը հնարավորություն չստացավ հետագա պայքարին մասնակցելու:
86 կգ քաշային կարգում Վահե Թամրազյանը 1/8 եզրափակիչում առաջին գոտեմարտում 10:2 հաշվով գերազանցեց Իսրայելը ներկայացնող Դավիդ Միխալչենկոյին: Հայ ըմբիշը պարտվեց քառորդ եզրափակիչում` 5:3 հաշվով զիջելով Ադրբեջանը ներկայացնող Ալեքսանդր Գոստիևին: Գոստիևը հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Թամրազյանին մասնակցելու սփոփիչ գոտեմարտի, որտեղ նա 2:7 հաշվով պարտվեց լեհ Զբիգնև Բարանովսկուն և զրկվեց մեդալների համար պայքարից:
Մայիսի 3-ին պայքարի մեջ կմտնեն Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) և Գեորգի Կետոևը (97 կգ):