Նոր մանրամասներ՝ բնակարանում բռնկված հրդեհի դեպքից (լուսանկարներ)
ФОТОՄայիսի 2-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՓԾ տնօրենի տեղեկալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղեկալ - ԵՓՎ պետ փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը, ՓԾ տնօրենի տեղեկալ փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ մայոր Դ. Գրիգորյանը, ԵՓՎ Արաբկիր բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Ա. Նալգրանյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:57-ին:
Բնակարանում (30 քմ) ամբողջությամբ այրվել է պատշգամբը` կենցաղային իրերով, մասամբ` հյուրասենյակը և խոհանոցը` գույքով, պատշգամբում պայթել է 2 հատ 3 կգ-ոց գազի բալոն, 1 հատ 20 կգ-ոց գազի բալոն՝ ջերմահարվել, 15-րդ հարկի 54-րդ բնակարանի պատուհանները ջերմահարվել են, ապակիները` կոտրվել: