Թուրքիայի քրդական կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը ապրիլի 16–ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները չեղարկելու համար դիմել է Սահմանադրական դատարան։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ HDP–ի անունից կուսակցության փոխնախագահ Ֆաթմա Քուրթուլանը Սահմանադրական դատարան դիմած հայցում նշել է, թե հանրաքվեի ընթացքում խախտվել են Սահմանադրության մի շարք կետեր, որի համար անհրաժեշտ է հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչել։
Նշենք, որ ապրիլի 16–ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «այո»–ն ստացել էր 51.4 տոկոս։ Ընդդիմությունը վիճարկում է այս թվի ճշգրությունը՝ պնդելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անթույլատրեի քայլով անվավեր քվեաթերթիկները հաշվել է «այո»–ի օգտին։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



