ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահին ձերբակալել են կոռուպցիայի մեղադրանքով
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոն Էշը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:
Էշը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին: Նա մեղադրվում է անշարժ գույքի ոլորտում չինացի մագնատ Նգ Լապ Սենգից որպես կաշառք 1,3 մլն դոլար ստանալու մեջ: Նյու Յորքի դատախազությունը հայտնել է, որ Էշը մասնակցել է խարդախ սխեմաների:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ «ցնցված ու անհանգստացած» է Ջոն Էշին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ տեղեկատվությունից:
2013 թվականի հունիսին Գլխավոր ասամբլեան միաձայն ՄԱԿ-ի ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի նախագահ էր ընտրել Անտիգուայի եւ Բարբուդայի ներկայացուցիչ Ջոն Էշին:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



