ԱՄՆ-ի պետքարտուղարը «շատ կառուցողական» Է որակել Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը շատ կառուցողական հեռախոսազրույց են անցկացրել եւ հանգամանորեն կարծիքներ են փոխանակել մի շարք հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես հայտնել Է Associated Press գործակալությունը, հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա շատ կառուցողական հեռախոսազրույց Էր… Շատ, շատ դրական խոսակցություն, կարծիքների հանգամանալի փոխանակություն»,- ասել Է Թիլերսոնը լրագրողներին ու հավելել. «Եվ այսպես, տեսնենք՝ դրանից ինչ կստացվի»:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցի մասին հայտնի Է դարձել մայիսի 2-ի երեկոյան: Կրեմլում նշել են, որ Պուտինը Թրամփի հետ քննարկել Է միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գործողությունների համակարգումը, Սիրիայում կարգավորման իրական գործընթացի գործարկման համար նախադրյալների ստեղծումը եւ Կորեական թերակղզու իրադրությունը:
Պուտինը եւ Թրամփը հանդես են եկել հեռախոսային շփումների շարունակման, ինչպես նաեւ անձնական հանդիպման կազմակերպման օգտին՝ կապված հուլիսի 7-8-ին Համբուրգում «Քսանի խմբի» գագաթնաժողովի նիստի հետ:
Իր հերթին, Սպիտակ տան հայտարարության մեջ ասված Է, որ «զրույցը շատ լավն Էր», եւ դրա ընթացքում քննարկվել Է Սիրիայում անվտագության գոտիների ստեղծման հարցը «կայուն խաղաղության հասնելու համար»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



