Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք Է մնացել. Նաթանյահու
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարծում Է, որ Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք Է մնացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը վարչապետը հայտնել Է մայիսի 2-ին Իսրայելի հեռուստատեսության Իններորդ ալիքին տված հարցազրույցում:
«Սիրիայում մնացել Է քիմիական զենք, թեկուզեւ հաշվված տոկոսներ (նախկին զինանոցից), բայց միեւնույն Է՝ տասնյակ տոննաներ»,- ասել Է Նաթանյահուն: «Համաշխարհային հանրակցությունը պարտավորվել Է Սիրիայի տարածքում վերացնել քիմիական զենքը, բայց դա տեղի չի ունեցել, նշանակում Է, դա անհրաժեշտ Է անել»,- հավելել Է նա:
Նաթանյահուն նաեւ նշել Է, որ Իսրայելն ամբողջ ուժով կհակազդի իր դեմ քիմիական զենքի կիրառման դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



