Սեւանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում բարձրացել է 18 սանտիմետրով
ОБЩЕСТВО Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ նաեւ մայիսի առաջին օրերի ընթացքում, որին նպաստում են ինչպես ձնհալը, վարարումները, այնպես էլ՝ առատ տեղումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի մայիսի 2-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 71 սանտիմետր բարձրության վրա, ինչը 25 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 3-ից մինչեւ մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Սեւանը բարձրացել է 18 սանտիմետրով: Նույն ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 27 միլիոն 259 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվում է փոփոխական ռեժիմ՝ ջրի ելքերի աստիճանաբար ավելացմամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



