Էդգար Մանուչարյանը խոսել է «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղի և իր կարմիր քարտի մասին
СПОРТՀայաստանիֆուտբոլի ազգային թիմի անդամ ԷդգարՄանուչարյանն անդրադարձել է Ռուսաստանի գավաթի եզրափակիչի «Ուրալ»-«Լոկոմոտիվ» խաղին, որտեղ կարմիր քարտ էր ստացել:
«Չեմ կարող ասել, որ «Լոկոմոտիվ»-ն արժանի էր հաղթանակի, սակայն մենք կարծես հոգնել էինք, և այդ պատճառով էլ մրցակիցը գոլեր խփեց: Մեզ ավելի մեծ վստահություն էր պետք, գուցե փորձի պակասն էր, որ իրենն արեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մանուչարյանը:
Հայ ֆուտբոլիստը խոսել է նաև խաղավարտին տեղի ունեցած ծեծկռտուքի մասին. «Բոլոր հեռացումները արժանի էին: Այս ամենը զգացմունքայնության արդյունք է, առանց որի ֆուտբոլը չես կարող պատկերացնել»,-ասել է նա:
Ռուսաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, 0:2 հաշվով պարտվեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին և զրկվեց պարգևից: Հանդիպման ավարտին մոտ` ավելացված երրորդ րոպեին, երկու թիմերի ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք սկսվեց, ինչի պատճառով մրցավարը խաղադաշտից հեռացրեց թիմերի երկուական ֆուտբոլիստների, այդ թվում` Էդգար Մանուչարյանին: