Մեծ Բրիտանիան հրաժարվել Է 100 մլրդ եվրո վճարել ԵՄ-ից դուրս գալու համար
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիան 100 մլրդ եվրո չի վճարի Brexit-ի համար: Այդ մասին, ինչպես հայտնել Է Reuters-ը, հայտարարել Է Եվրոպական միությունից թագավորության դուրս գալու հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեզ հարկավոր Է մանրակրկիտ քննարկել, թե որոնք են մեր իրավունքներն ու պարտականությունները»,-պարզաբանել Է նա: Նախարարը նաեւ նշել Է, որ բրիտանական կառավարությունը Բրյուսելից դեռ տեղեկատվություն չի ստացել այն մասին, թե կոնկրետ ինչ գումար Է հարկավոր վճարել ԵՄ-ից դուրս գալու համար:
The Financial Times-ն ավելի վաղ գրել Է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան պնդում են 100 մլրդ եվրո գումարի վճարումը:
Ապրիլի 27-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բրիտանացիներին նախազգուշացրել Է, որ նրանք չգայթակղվեն Brexit-ից հետո ԵՄ-ում իրենց իրավունքների առումով:
«Կողմնակի պետությունը, որպիսին կդառնա Բրիտանիան, չի կարողանա եւ չի ունենա նույն այն իրավունքները, որ ունեն Եվրամիության անդամները,-հայտարարել Է կանցլերը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:-Ես այժմ պետք Է որքան կարելի Է պարզորոշ ասեմ, որովհետեւ, ինչպես տեսնում եմ, Մեծ Բրիտանիայում ոմանք որոշակի պատրանքներ են տածում. դա ժամանակի զուր կորուստ Է»:
Գերմանական կառավարության ղեկավարը նաեւ հայտարարել Է, որ ԵՄ-ի նկատմամբ Լոնդոնի ֆինանսական պարտավորությունները քննարկվելու են բանակցությունների առաջին փուլում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



