Աստանայի բանակցություններին մասնակցում են Սիրիայի զինված ընդդիմության 19 ներկայացուցիչներ
ОБЩЕСТВО Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող բանակցություններում սիրիական զինված ընդդիմությունը ներկայացնում Է 19 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:
«Աստանայի բանակցություններին մասնակցում են Սիրիայի զինված ընդդիմության 19 ներկայացուցիչներ»,- ասել Է նա:
Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը գլխավորում Է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը ներկայացնող Մուհամեդ Ալյուշը:
Մայիսի 3-ին Աստանայում մեկնարկել Է միջսիրիական բանկցությունների չորրորդ փուլը: Վաղը պլանավորված Է լիագումար նիստ: Կոնսուլտացիաներին մասնակցում են Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պատվիրակությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Հորդանանի, ԱՄՆ-ի, Սիրիայի կառավարության եւ սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



