Ինչի կարող է հանգեցնել գազավորված ըմպելիքը
ФОТОՎերջին տարիներին անցկացված հետազոտությունները փաստել են, որ գազավորված ըմպելիքները կարող են բացասաբար ազդել ոչ միայն մարդու ինքնազգացողության, այլ նաև ատամնաշարի վրա: Մասնագետների պնդմամբ մի տղամարդ, 3 տարի շարունակ կանոնավոր կերպով ընդունելով օրական 6-8 լ գազավորված ըմպելիք, զրկվել է առողջ ատամներից: Ատամները սկսել են սևանալ և փչանալ:
Արդյունքում տղամարդու 32 ատամից մնացել էր ընդամենը 13-ը, որոնք էլ հեռացվել են՝ անպետք լինելու պատճառով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ քաղցրի չարաշահումը կարող է բացասաբար ազդել ատամնաշարի վրա՝ քայքայելով այն: Բայց գազավորված ըմպելիքների պատճառած վնասն առավել սարսափելի է: Գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ այն հիվանդները, ովքեր օգտագործել են գազավորված ըմպելիքներ, առավել շատ և լուրջ առողջական խնդիրներ են ունեցել, քան այն հիվանդները, ովքեր չեն օգտագործել կամ քիչ են օգտագործել դրանք: Գազավորված ըմպելիքները հավասարապես վատ են ազդում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առողջության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: