«Եվրատեսիլի» 36 մասնակից երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են Ուկրաինա
ОБЩЕСТВО«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի 36 մասնակից երկրների պատվիրակություններն արդեն ժամանել են Կիեւ, ինչի մասին մայիսի 3-ին հայտնել Է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 7-ին Կիեւում: Դրա եզրափակիչը պլանավորված Է մայիսի 13-ին: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին եւ 11-ին: Մրցույթին կմասնակցի 42 երկիր:
«36 մասնակից երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են «Եվրատեսիլ-2017»-ին, 27 կոնկուրսանտներ արդեն լիամասշտաբ փորձեր են անցկացրել գլխավոր բեմի վրա»,- գրել Է Կիրիլենկոն Facebook-ի իր Էջում:
Նախօրյակին Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը հայտնել Էր, որ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի գրեթե 400 մասնակիցներ եւ թիմերի անդամներ արդեն ժամանել են երկիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



