Հնդկաստանում բժիշկներին թեքվանդո կսովորեցնեն հիվանդներից պաշտպանվելու համար
ОБЩЕСТВО Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի խոշոր հիվանդանոցներից մեկի բժիշկներն արդեն մայիսից կհաճախեն թեքվանդոյի պարապմունքների, որպեսզի սովորեն պաշտպանվել ագրեսիվ հիվանդներից ու նրանց հարազատներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին այս մասին հաղորդել Է Hindustan Times-ը:
Նշվում Է, որ բժիշկների համար մարզումները կսկսվեն մայիսի 15-ից եւ տեղի կունենան ամեն օր: Բուժանձնակազմին կուսուցանեն մարտարվեստներով զբաղվող պրոֆեսիոնալ մարզիկներ:
Դասընթացը կտեւի վեց ամիս: Ըստ որում նրանց համար, ովքեր ցանկանում են հասնել ավելի բարձր արդյունքների, նախատեսված Է ծրագիր երկուսուկես տարվա համար:
Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ անցյալ տարի ֆիզիկական հարձակման եւ վիրավորանքների Է ենթարկվել բժիշկների 40 տոկոսը, գրում Է հրատարակությունը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Полный каталог Armflix вновь доступен на Uplay



