Հայեր, ովքեր բարձր են պահում հայի անունն ամբողջ աշխարհում
ФОТОBlognews.am-ը գրում է
Նրանք Հայաստանում չեն ապրում, սակայն աշխարհը նրանց շնորհիվ ճանաչում է հային ու մեր հայրենիքը: Նրանք ապրում, արարում են հայրենիքից հեռու, սակայն երբեք չեն դադարում իրենց մեջ հային կրել ու հարմար առիթի դեպքում էլ պահը չեն կորցնում Հայաստան այցելել ու աշխարհի ուշադրությունը մեր երկրի վրա հրավիրել:
Ազնավուր, Շեր, Աբրահամ, Արոնյան, Թանկյան... ու էլի շատ անուններ ամեն օր մեր լրահոսում են, մենք գիտենք մեր ազգի արժանավորներին, սակայն այս ցանկը համալրվում է տարեցտարի: Այսօր BlogNews.am-ն իր ընթերցողին է ներկայացնում 21-րդ դարի երիտասարդ հայերի սերունդը ներկայացնող մի քանի անուններ, որոնց մասին կարդալուց հետո այդպես էլ ուզում ես բացականչել՝ քիչ ենք, բայց ՀԱՅ ենք...
Քեշիշյան եղբայրներ-ամերիկյան Platinum Motorsport ընկերության ղեկավարներ
Ջորջ և Ջեկ Քեշիշյանները, որոնց իսկական անուններ են Գևորգ և Հակոբ, ապրում են Լոս Անջելեսում: Տղաները ծնվել են Երևանում և դեռահասության տարիներից հետաքրքրված էին մեքենաներով և թյունինգով: Դասերից ազատ ժամերին տղաներն օգնում էին իրենց հորը, ով մեքենաների վերանորոգման մասնագետ էր: Եղբայրների հայրը՝ Արմեն Քեշիշյանը, ավտոմեխանիկ էր, երբ դեռ Հայաստանում էր ապրում: 1979թ. Արմեն Քեշիշյանը ընտանիքի հետ արտագաղթեց ԱՄՆ: Այդ ժամանակ նա պատկերացնել անգամ չէր կարող, որ որդիները ևս կընտրեն իր մասնագիտական ճանապարհը: Աշխարհահռչակ Քեշիշյան եղբայրներն այսօր տնօրինում են Platinum Motorsport ընկերությունը, որի կողմից թյունինգավորված ավտոմեքենաներ վարում են Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Դևիդ Բեքհեմը, Քրիս Բրաունը, Տիմատին ու բազմաթիվ հարուստ և հայտնի դեմքեր աշխարհով մեկ: Քեշիշյան եղբայրները հաճախ են շեշտում, որ հպարտ են իրենց հայկական արյունով ու երբեք չեն մոռանում հիշեցնել իրենց հայ լինելու մասին:
Ռիմա Կազումյան- Emporio Armani-ի դիզայներ
Emporio Armani ապրանքանիշի տղամարդկանց շարքի դիզայներներից մեկն է: Կազումյանը ներկայումս հայտնի ապրանքանիշի Senior դիզայներ է: Ռիման ծնվել և մեծացել է Երևանում: 11 տարեկանից հաճախել է «Ատեքս» նորաձևության կենտրոնի նկարչության դասերին: Ավարտել է Երևանի Գեղարվեստի ակադեմիան, հետո սովորել Լոնդոնում՝ Saint Martins քոլեջում, այնուհետև՝ Ֆլորենցիայում՝ Accademia Arte/Moda-ում: Ընդունվել է Միլանի Istituto Marangoni-ի Master Design-ի բաժին: Գերազանց ավարտելուց հետո իրավունք ստացավ մասնակցելու ինստիտուտի լավագույն ուսանողների ցուցադրությանը, որի ընթացքում առաջարկ է ստանում փորձաշրջան անցնել Frankie Morello-ում, իսկ հետո արդեն՝ Emporio Armani-ում: Փորձաշրջանից հետո ստանում է ապրանքանիշի գլխավոր դիզայների օգնականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Այնուհետև աշխատում է որպես դիզայներ, իսկ հիմ՝ա արդեն senior designer:
Շարունակությունը՝ այստեղ