Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ազատ մամուլը կարևոր է գործուն ժողովրդավարության կայացման համար. Մոգերինի

МЕЖДУНАРОДНОЕ

Եվրամիության Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ անունից հայտարարություն է արել Մամուլի ազատության միջազգային օրվա` մայիսի3-ի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ ասվում է.

«Ազատ մամուլը  կարևոր է  գործուն ժողովրդավարության կայացման համար: Այսօր` լրագրության համար ծանր պայմաններում նշում ենք Մամուլի ազատության միջազգային օրը: Ամբողջ աշխարհում ավելի հաճախակի են դարձել ազատ արտահայտման և մամուլի ազատության  նկատմամբ հարձակումները:

Մամուլի ազատությունը, բազմազանությունն ու անկախությունը պարտադիր է  աշխարհում ժողովրդավարությունը խթանելու և պաշտպանելու համար: Ազատ մամուլը և արտահայտման ազատությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից են, որոնք նպաստում են կայուն, ընգրկուն և դիմակայուն  հասարակությունների կայացմանը և կարող են օգնել չեզոքացնելու առաջացած լարվածությունն ու զսպել հակամարտությունները: ԵՄ-ն աջակցում է Կայուն զարգացման 2030 Օրակարգի կյանքի կոչմանը, որը ներառում է ազատ արտահայտման իրավունքի պաշտպանությունը և տեղեկության համընդհանուր հա սանելիության ապահովումը:

Անհրաժեշտ է աջակցել անկախ, որակյալ եւ էթիկային համապատասխանող  լրագրությանը: Դյուրացնելով հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ որակյալ և լավ ուսումնասիրված տեղեկատվության ազատ հոսքը, ինչպես նաև հանդես գալով որպես «հանրային հսկող»՝ անկախ ԶԼՄ-ները  կազմում են մասնակցային ժողովրդավարության հիմքը, և կարևոր գործիք են, որի միջոցով կարելի է կառավարություններին հաշվետու դարձնել իրենց կատարած գործողությունների համար: ԵՄ-ն երաշխավորում է, որ  ազատ արտահայտման նկատմամբ հարգանքը ներառված է ԵՄ քաղաքականությ ան բոլոր ուղղություններում  և զարգացման ծրագրերում: Երրորդ երկրներում` ԵՄ-ն հատկապես ֆինանսավորում է կոնկրետ ծրագրեր, որոնք միտված են  լրագրության որակի կատարելագործմանը, ինչպես նաև հանրային տեղեկատվության եւ ազատ արտահայտման հասանելիության բարձրացմանը: 2015 թվականից ի վեր ԵՄ-ն աջակցություն է տրամադրում  վտանգի ենթարկված շուրջ 45 իրավապաշտպանների, որոնք փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խթանում են ազատ արտահայտման իրավունքը:

ԵՄ-ն դատապարտում է լրագրողների եւ ԶԼՄ-ների մասնագետների նկատմամբ անցանց եւ կիբեր տարածությունում իրականացվող սպառնալիքների ու  բռնության աճող դեպքերը: Ակնկալվում է, որ ի կատարումն խոսքի ազատության պաշտպանության եւ լրագրողների անվտանգության վերաբերյալ ստանձնած համընդհանուր պարտավորությունների՝ բոլոր պետությունները պետք է տրամադրեն աջակից իրավական միջավայր և քրեական հետապնդում իրականացնեն  լրագրողների նկատմամբ հարձակումների բոլոր դեպքերի առնչությամբ: Երրորդ երկրների հետ երկկողմ շփումներում, ինչպես նաեւ բազմակողմ եւ տարծաշրջանային հարթության վրա՝ ԵՄ-ն հետևողականորեն ընդդիմանում խոսքի ազատությունը սահմանափակող ցանկացած օրենսդրության, կարգավորման կամ քաղաքական ճնշման, ինչպես նար կոնկրետ քայլեր է ձենարկում լրագրողների և բլոգերների նկատմամբ հարձակումների կանխարգելման և արձագանքման ուղղությամբ:

Առցանց և ցանցից դուրս ազատ արտահայտման ԵՄ ուղենիշները, որոնք ընդունվել են 2014-ին, (եւ դրանց շարունակական իրականացումը), վերահաստատում է՝ կարծիքի և խոսքի ազատության խթնամանը նպաստելու Եվրամիության վճռականությունը, որպես իրավունքներ, որոնք պետք է իրացվեն բոլորի կողմից և ամենուրեք՝ հիմք ընդունելով  հավասարության, խտրականության բացառման և համընդհանրության սկզբունքները, լրատվության ցանկացած միջոցներով և անկախ պետական սահմաններից»:

 

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения