Սուրճի սիրահարներն ավելի երկարակյաց են
ФОТОՎերջին շրջանում գիտնականներն ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքում պարզել են, որ օրական մի քանի բաժակ սուրճ օգտագործող մարդիկ կարող են ավելի երկար ապրել։
Գիտնականների անցկացրած հետազոտությունը տեւել է 12 տարի։ Այդ ընթացքում գիտնականները եզրակացրել են, որ ամեն օր խմած սուրճի յուրաքանչյուր բաժակի հետ մահվան վտանգն համեմատականորեն նվազում է։ Այն դեպքում, եթե չափաբաժնի քանակն անցնում է երեք բաժակից, ապա մահվան վտանգը սկսում է նվազել 10-15%-ով:
Գիտնականներին հաջողվել է պարզել, թե որքան դրական է ազդում օրական չափն ավելացնելը։ Խնդիրն այն է, որ սուրճի սիրահարների մեջ հնարավոր չի եղել գտնել մի մարդու, որը ծխող չլինի, իսկ նիկոտինի պարունակությունն արյան մեջ թույլ չի տվել հետազոտությունն անցկացնել ու հասցնել «մաքուր» արդյունքի։ Հայտնի է, որ նիկոտինն ինքնին մահացու գործոններից մեկն է:
Սուրճի սիրահարների կյանքի տեւողությունը ուղղակիորեն կապված է ոչ միայն նիկոտինի, այլ նաև նստակյաց կյանքի հետ, ինչպես նաեւ ալկոհոլի չափազանց շատ օգտագործման հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: