Քարաթափման պատճառով պահակակետում արգելափակված քաղաքացին վիրավորվել է
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 3-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հանքի 140-րդ հորիզոնի մոտակայքում տեղակայված պայթուցիկների պահեստի պահակատան տանիքի վրա տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել Ախթալայի հերթապահ լեռնափրկարար ջոկատը:
Պարզվել է, որ քարաթափման հետևանքով ամբողջությամբ վնասվել է պահակակետը (մոտ 9 քմ), հանքավայրի աշխատակից Գ. Ս.-ն արգելափակվել է պահակակետում և ստացել թեթև մարմնական վնասվածքներ:
Լեռնափրկարարները պահակակետից դուրս են բերել Գ. Ս.-ին, ով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



