Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանական TAP գազամուղի շինարարությունը կրկին վտանգված է. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած գիշեր իտալական Սալենտո մարզում կրքերը կրկին թեժացել են: No TAP նախաձեռնության անդամները հարձակվել են այն պահպանվող տարածքի վրա, որտեղ պետք է իրականացվի Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) շինարարությունը:

Գազամուղի շինարարությունն իրականացնող ընկերության տեղեկության համաձայն` հարձակվողները վիրավորել և քարեր են նետել պահակների ուղղությամբ: Տուժածներ չկան, սակայն վնասվել են այդ տարածքում կայանված ավտոմեքենաները:

TAP–ի ղեկավարությունը խիստ դատապարտել է No TAP–ի անդամներին և կոչ արել պահպանել օրենքը:

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է` Սալենտոյում կրքերը չեն հանդարտվում: Ուստիև Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) շինարարության իրականացման ժամկետները շարունակվում են ձգձգվել:

Իսկ խնդիրը հետևյալն է: TAP խողովակաշարի շինարարության համար, որը Հարավային գազային միջանցքի բաղկացուցիչ մասն է և որով նախատեսվում է ադրբեջանական գազն առաքել Եվրոպա, անհրաժեշտություն էր առաջացել Սալենտո մարզում տեղափոխել և վերատնկել բազմամյա ձիթենու ծառեր: Սրան դեմ էր հանդես եկել No TAP նախաձեռնությունը, որի ղեկավարը իտալացի ընդդիմադիր գործիչ, դերասան ու երգիծաբան Բեպե Գրլիոն է: Տեղական իշխանությունները հավանության էին արժանացրել No TAP–ի բողոքը:

TAP–ի ղեկավարությունը փորձում էր խնդիրը կարգավորել մինչև ապրիլի վերջ, քանի որ հակառակ պարագայում խողովակաշարի շինարարությունը պետք է հետաձգվի առնվազն կես տարով` ապրիլից հետո ծառերի վերատնկումն արգելված է: Փաստորեն երեկվա իրենց ակցիայով No TAP–ի անդամները կրկին վերահաստատել են իրենց մտադրությունների լրջությունը: Ուստի ենթադրելի է, որ խողովակաշարի շինարարությունը կհետաձգվի առնվազն այն պատճառով, որ դեռ հարկ կլինի հետաքննություն անցկացնել և պարզել նախորդ գիշերվա եղելությունը: Իսկ այդ գործընթացը դժվար թե կարճ տևի: Առավել ևս, որ մարզի ղեկավարությունն էլ խողովակաշարի շինարարությամբ այնքան էլ ոգևորված չէ:

Հարավային գազային միջանցքի լիարժեք շահագործումով, որը ներառում է գործող` Հարավկովկասյան գազամուղը, Բաքու–Թբիլիսի–Էրզրումը, և դեռևս կառուցվող Տրանսանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) խողովակաշարերը, Ադրբեջանը հավակնում է դառնալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորը: Բայց, չգիտես ինչու, Եվրոպան դեռևս չի շտապում ֆինանսավորել ծրագիրը` անհրաժեշտ 40 մլրդ դոլարից Ադրբեջանին վարկի տեսքով հատկացվել է ընդամենը 400 մլն դոլար, այն էլ` միայն TANAP–ի կառուցումն ավարտին հասցնելու համար:

Պատահական չէ, որ ինչպես պնդում է Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը, «պաշտոնական Բրյուսելն անում է, թվում է, հնչեղ հայտարարություններ այն մասին, որ ցանկանում է հնարավորինս արագ ստանալ ադրբեջանական գազը, բայց ռեալ քայլեր չեն ձեռնարկվում»: Ուստի Ադրբեջանում առաջանում է իրավիճակը քաղաքականացնելու գայթակղություն` կասկածներ են հայտնվում, թե Ռուսաստանը փորձում է օգտագործել Իտալիայի իրադարձությունները` առաջ մղելու Հարավային գազային միջանցքի հետ մրցող «Թուրքական հոսքը»:

Միևնույն ժամանակ շրջանառվում է վարկած, որի համաձայն` «Գազպրոմը» կարող է օգտագործել TAP–ի լրացուցիչ հզորությունները «Թուրքական հոսքի» շրջանակներում իր գազը Եվրոպա մատակարարելու համար: Իսկ դա ընդհանրապես կզրոյացնի Ադրբեջանի նշանակությունը որպես էներգետիկ ծանրակշիռ խաղացող:

Ինչևէ, առայժմ Սալենտոյում իրավիճակը «վերահսկում» է Գրիլոն` ցույց տալով, որ չնայած ստորագրված համաձայնություններին ու նախնական ներդրումներին, ոչինչ անվիճելի ու կանխորոշված լինել չի կարող:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения