Էրդողանի կնոջ առևտուրը Բելգիայում իրարանցում է առաջացրել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի առաջին տիկինը՝ Էմինե Էրդողանը, ով ամուսնու՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այս օրերին գտնվում է Բելգիայում, բրյուսելյան խանութներից գնումներ անելու համար այցելել է ամենաշքեղներից համարվող Ավենյու Լուի բուլվար: Այս մասին տեղեկացնու մ է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Տիկին Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար նրա թիկնազորը լայն միջոցառումներ է ձեռնարկել և երթևեկության համար փակել է բուլվարը: Խանութներից մեկը մտնելուց հետո այդտեղ մուտքն այլ անձանց համար արգելվել է: Նման իրարանցումը դժգոհություն է առաջացրել շատ բելգիացների շրջանում:
Տեղական La Capitale թերթը այս առևտրի մասին լուրը հրապարակել է իր գլխագրում: Հաղորդվում է, որ Էմինե Էրդողանը Longchamp խանութում, որտեղ ամենաէժան պայուսակն արժե 650 եվրո, 1500 եվրոյի գնում է կատարել:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



