Մազերի լամինացիա՝ տնային պայմաններում. անհավանական արդյունք՝ մի քանի օրում
ФОТОՄազերի լամինացիան և կերատինային ուղղումն ամենատարածված պրոցեդուրաներից են կոսմետիկ սրահներում: Այդ պրոցեդուրայի ազդեցությունը տևում է 3 շաբաթից ոչ ավել:
Առավելագույն արդյունքի կարելի է հասնել միայն 3-րդ պրոցեդուրայից հետո: Միջոցի վերանալու հետ մազերի կառուցվածքը փչանում է:
Կարող է նաև ճաղատացում տեղի ունենալ. ֆոլիկուլները ոչ միշտ են դիմանում մազերի նոր քաշին:
Ներկայացնում ենք մազերի լամինացիայի բնական բաղադրատոմս: Այս դիմակը հնարավորություն կտա ուղիղ մազերի էֆեկտը պահպանել մինչև 14 օր:
Բաղադրիչները՝
- 100 գ. կոկոսի կաթ (ոչ յուղ)
- 2 թ. գ. կիտրոնի հյութ
- 1 ճ. գ. ձիթապտղի յուղ
- 1,5 ճ. գ. կարտոֆիլի օսլա
Պատրաստումը՝
1. Խառնիր օսլան և կիտրոնի հյութը, լավ խառնիր: Ոչ մի գնդիկ չպետք է լինի:
2. Կիտրոնով խառնուրդը լցրու ոչ մեծ տարայի մեջ, ավելացրու կոկոսի կաթը և ձիթապտղի յուղը: Խառնուրդը լավ տաքացրու, բայց մի հասցրու եռման ջերմաստիճանի:
Երբ խառնուրդը խտանա, քսիր մաքուր թաց մազերին: Զգուշությամբ միջոցը տարածիր մազերիդ ամբողջ երկարությամբ, պոլիէթիլենային գլխարկ հագիր և գլուխդ սրբիչով փաթաթիր: Դիմակը թող 45 րոպե, հետո լվա առանց սուլֆատի շամպունով:
Արդյունքը կտեսնես արդեն առաջին պրոցեդուրայից հետո: Մազերը կդառնան մետաքսանման, փայլուն և ենթարկվող: