Մեծ Բրիտանիայում մեկնարկել են իշխանության տեղական մարմինների ընտրությունները
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայում մեկնարկել են իշխանության տեղական մարմինների մասնակի ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) ընտրական տեղամասերը բացվել են Անգլիայի, Ուելսի եւ Շոտլանդիայի այն քաղաքներում, որտեղ պետք Է ընտրվի 88 տեղական խորհուրդների նոր կազմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բրիտանիայի միակ տարածաշրջանը, որտեղ այսօր ընտրություններ չեն անցկացվում, դարձել Է Հյուսիսային Իռլանդիան: Նշվում Է, որ ընդհանուր առմամբ որոշվելու են ավելի քան 4,8 հազար պատգամավորական մանդատների տերերը: Բացի այդ, ընտրվելու են վեց քաղաքների, այդ թվում՝ Մանչեսթերի, Լիվերպուլի, Փիթերբորոյի, Քեմբրիջի քաղաքագլուխները:
Ընտրական տեղամասերը բաց են լինելու միչեւ տեղական ժամանակով ժամը 22:00-ն: Քվեարկության արդյունքները պետք Է հայտնի դառնան մայիսի 5-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



