Կարճ ժամանակահատվածում աչքերի ուռածությունից ազատվելու 3 հրաշալի միջոց
ФОТОԱչքերի տակի ուռածությունն ու գրգռվածությունը իսկապես կարող է մեծ անհանգստության պատճառ դառնալ, հատկապես եթե երեկույթի եք հրավիրված։ Աչքերի տակի ուռածությունը համարվում է գեղեցկության խնդիրներից մեկը։
Սա տեղի է ունենում, երբ աչքերը տարբեր պատճառներով այտուցվում են. օրինակ՝ չափից շատ լաց լինելու, աչքերի ֆիզիկական սթրեսի, գերհոգնածության գենետիկայի, հորմոնալ, մարմնի, եղանակի փոփոխությունների, քնի պակասի, ոչ առողջ սնունդի և երբեմն էլ որոշ ալերգիկ ռեակցիաների պատճառով։
Տեղեկացնենք, որ աչքերի հոգնածությունը և կոպերի ուռածությունը կարելի է վերացնել տնային պայմաններում, որոնցից մի քանի լավագույն տարբերակը ներկայացնում են ձեր ուշադրությանը:
1. Գոյություն ունի նհավատալիորեն արդյունավետ և պարզ միջոց՝ սառը գդալն աչքերին դնելը։ 5-6 մետաղական գդալ դնել սառնարանում մոտ 15 րոպե։ Գդալը կոր մասով դնել աչքերի վրա։ Երբ մի գդալը տաքանում է, սառնարանից հանեք մյուս գդալը և կրկնել գործողությունը։
2. Հաջորդ բաղադրատոմսի համար անհրաժեշտ է մաղադանոս և թթվասեր: Մեկ թեյի գդալ մաղադանոսը խառնել 2 թեյի գդալ թթվասերի հետ, քսել փակ կոպերին և ծածկել խոնավ անձեռոցիկով:
3. Կանաչ կամ սև թեյի պարկերը նույնպես օգնում են աչքերի ուռածությունը մեղմելու հարցում, քանի որ ունեն հակագրգռիչ հատկություննե, ուստի անց է կացնում էկարմրությունն ու բորբոքումը։ Անհրաժեշտ է օգտագործված 2 թեյի պարկերը դնել սառնարանում 30 րոպե։ Պառկել և սառը պարկերը դնել աչքերին, պահել 10-15 րոպե։ Կրկնել այս գործողությունը օրը մի քանի անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: