Google-ը նախազգուշացրել Է Google Docs ծառայության դիմակով քողարկված խարդախների վտանգի մասին
ОБЩЕСТВОՄիացյալ Նահանգների Google ինտերնետ-ընկերությունը հայտնել Է խարդախների մասին, որոնք Gmail Էլեկտրոնային փոստի օգտատերերին նամակներ են ուղարկում Google Docs ամպային ծառայության անունից, որոնք իրականում պարունակում են վնասաբեր առաքումներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությո ւնը զետեղված Է Twitter-ում Google Docs-ի պաշտոնական Էջում:
«Մենք հետաքննում ենք այն ֆիշինգային հաղորդագրությունները, որոնք առաքվում են Google Docs-ի անունից եւ ձեզ խնդրում ենք չարձագանքել դրանց»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:
Google-ում արդեն հեռացրել են կեղծ Էջերը, որպեսզի վնասազերծեն օգտատերերին եւ հորդորում են հայտնել կեղծ նամակների առաքման նոր դեպքերի մասին:
Ֆիշինգն ինտերնետ-խարդախության մի ձեւ Է, որի նպատակը օգտատերերի գաղտնի տվյալներ մուտք գործելն Է եւ նշանաբառեր գողանալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



