Facebook-ը լրացուցիչ 3 հազար մարդ կվարձի ագրեսիվ հրապարակումների դեմ պայքարելու համար
ОБЩЕСТВО Facebook սոցիալական ցանցը լրացուցիչ երեք հազար մարդ կվարձի ագրեսիվ հրապարակումների եւ բռնության տեսարանների հեռարձակման դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պատմել Է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
Նա հայտարարել Է, որ «սրտաճմլիկ» Էր տեսնել այն մարդկանց, որոնք իրենց եւ ուրիշներին վնաս են պատճառում Facebook-ում ուղիղ հեռարձակումների ժամանակ:
Ցուկերբերգը հավելել Է, որ սոցցանցը նաեւ կդյուրացնի գանգատներ տալու բուն մեխանիզմը, որպեսզի աշխատակիցները կարողանան ավելի արագ դրանց արձագանքել եւ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահ մարմիններին:
Ինչպես նշում Է BBC-ն, ընկերության որոշումը հետեւել Է սոցցանցում սպանությունների եւ ինքնասպանությունների տեսարանների հեռարձակման մի քանի դեպքերին:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян



