Մեքսիկացի ուսանողը քաղցկեղը ճանաչող կրծկալ Է ստեղծել
ОБЩЕСТВО Մեքսիկացի ուսանող Խուլիան Ռիոս Կանտուն կրծկալ Է ստեղծել, որն ունակ Է ճանաչել կրծքի քաղցկեղը: Դրա համար նա արժանացել Է Global Student Entrepreneur Awards (GSEA) մրցանակի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Highsnobiety-ին:
Երիտասարդ գյուտարարի խոսքով, մոդելի ստեղծմանն իրեն ոգեշնչել Է մայրը, որը երկար ժամանակ պայքարում Էր հիվանդության դեմ եւ ենթարկվել Է երկկողմ մաստեկտոմիայի (կաթնագեղձերի հեռացում):
Սարքն ստացել Է EVA անվանումը, այն հանդերձված Է 200 սենսորներով, որոնք որոշում են ջերմաստիճանը, ինչպես նաեւ գնահատում կրծքի ձեւի եւ քաշի փոփոխությունը: Բոլոր տվյալները փոխանցվում են սոցիալական ծրագրին, որը նախազգուշացնում Է վտանգավոր ախտանշանների մասին:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Полный каталог Armflix вновь доступен на Uplay



