Քրիստինա Կարապետյանը և ընտրյալը` Կարո Նաղդալյանը, նոր աշխատանք են արել. Tert.am Life
ФОТОTert.am Life-ը գրում է
Հայաստանի թատերական գործիչների միությունում մայիսի 3-ին կայացավ դերասանուհի Քրիստինա Կարապետյանի մոնոներկայացումը՝ բեմադրված Հենրիկ Իբսենի «Տիկնիկների տունը» պիեսի հիման վրա։ Բեմադրող ռեժիսորը որը Քրիստինայի ընկերը` Կարո Նաղդալյանն է, պարուսույցը` Մանե Հայրապետյանը։ Tert.am Life-ի հետ զրույցում Քրիստինան նշեց, որ մոնոներկայացումն իր դիպլոմային աշխատանքն է: Դերասանուհին այն խաղալու է նաև «Արմմոնո» միջազգային փառատոնի շրջանակներում:
«Դեռևս առաջին կուրսում կարդացել էի այս գործը և վաղուց էի ցանկանում կերտել Նորայի կերպարը։ Տարիներ հետո, երբ հանդիպեցի Կարոյին, նրա հետ խոսեցի այս պիեսի մասին։ Հետաքրքիրն այն էր, որ նա նույնպես միշտ ցանկացել է բեմադրել դա։ Որոշեցինք միասին աշխատել այս գործի վրա։ 4 տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքների և ունեցած փորձի հիման վրա կերտեցի Նորայի կերպարը»,– պատմեց Քրիստինան։
Խոսելով պիեսի ասելիքի մասին` դերասանուհին ասաց, որ այն քննարկում է բոլոր ժամանակներում արդիական կնոջ անազատության թեման: «Նորվեգացի Հենրիկ Իբսենը ռեալիստական գրող է։ Նա փորձել է Նորայի կերպարի միջոցով բարձրաձայնել այն հարցը, որ կինը նույնպես իրավունքներ ունի` կարող է ինքնուրույն գործել և ինչ–որ բան անել։ Տվյալ պարագայում Նորան իր ամուսնու կյանքը փրկելու համար պարտքով գումար էր վերցրել, ինչն այդ ժամանակ արգելված էր։ Այս քայլով հեղինակն ուզում է ասել, որ հերոսն անելանելի իրավիճակում ելք է գտել։ Անտեսելով օրենքները` նա շարժվել է մարդկային ճշմարտությամբ։ Ամեն ինչ մի կողմ թողնելով` նա արել է այն, ինչ կարևոր է մարդկության համար։ Քանի որ մարդու կյանքն ամեն ինչից կարևոր է»,–պատմեց դերասանուհին։
Քրիստինան Նորային բնութագրեց որպես կենսախինդ, ընտանիքին նվիրված կին, որն իր ամուսնության ընթացքում ամեն ինչ տվել է թե՛ երեխաներին, թե՛ ամուսնուն։ «Երբ ամուսինն իմանում է Նորայի արած քայլի մասին, բաժանվում է կնոջից։ Նա հաշվի չի առնում, որ Նորան գումարը պարտքով վերցրել է` իր կյանքը փրկելու համար։ Նորան հեռանում է և փորձում ինքնահաստատվել։ Նա սխալ է համարում իր ապրած կյանքը։ Ճիշտ է, նա ամուսնացած էր, ուներ ամուսին ու երեք երեխա, բայց, այնուամենայնիվ, որոշում է թողնել նրանց և գնալ` գտնելու իր «ես»-ը: Նորայի մոտ «ես»-ի ճանաչման ուղին սկսվում է այն պահից, երբ նա ինքնուրույն և հստակ որոշում է կայացնում»,– ասաց դերասանուհին։
Շարունակությունը՝ այստեղ