Սթիվեն Քինգը Թրամփին միջուկային կոճակին մոտ թողնելն ավելի սարսափելի Է համարում իր թրիլերներից
ОБЩЕСТВОԱմերիկացի գրող Սթիվեն Քինգը, որը հայտնի Է գլխավորապես թրիլերի եւ սարսափի ժանրի իր վեպերով, կարծում Է, թե այն փաստը, որ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային կոճակը գործի դնելու հնարավորություն ունի, ավելի սարսափելի Է իր ցանկացած ստեղծագործությունից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին Քինգն այս մասին գրել Է իր Twitter-ում:
«Այն, որ այդ տղայի (Թրամփի) մատը կարմիր կոճակի վրա Է, ավելի ահավոր Է իմ գրած սարսափների ցանկացած պատմությունից»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Թրամփի թվիթները պետության ղեկավարի պաշտոնում նրա առաջին հարյուր օրվա ընթացքում բավականին հստակ կերպար են ներկայացնում. նա պարզապես անձի նարգիզական խանգարվածության քրեստոմատիական օրինակ Է մարմնավորում»,- նշում Է գրողը:
Ծնունդով Փորթլենդից (Մենի նահանգ) 69-ամյա Սթիվեն Քինգն ավելի քան 50 վեպերի հեղինակ Է, որոնք վաճառվել են գրեթե 350 միլիոն օրինակ տպաքանակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян



